ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բազմաբևեռ աշխարհ և եվրոպական նոր ճակատ. ի՞նչ ազդակներ տվեց Շենչժենի հանդիպումը

Բազմաբևեռ աշխարհ և եվրոպական նոր ճակատ. ի՞նչ ազդակներ տվեց Շենչժենի հանդիպումը
19.11.2026 | 19:33

Չինական Շենչժենում տեղի ունեցած Պուտին-Սի Ցզինպին-Թրամփ հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, և ԱՄՆ-ն այլևս հեգեմոն չէ։
Բայց սա չի նշանակում, որ ԱՄՆ-ն հաշտվելու է այդ մտքի հետ և չի պայքարելու սեփական հեգեմոնիան պահպանելու համար։
Հակառակը։ Եվրոպական ընդհանուր ընտանիքի բացակայությունն այս ձևաչափում (ֆորմատում) նշանակում է, որ ԱՄՆ-ն Եվրոպայի միջոցով է շարունակելու պատերազմել Ռուսաստանի դեմ՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար։ Եվրոպացիները դառնում են Ուկրաինա Միացյալ Նահանգների ձեռքին՝ Ռուսաստանի դեմ կռվելու և Ամերիկայի հեգեմոնիան պահպանելու աշխարհաքաղաքական (գեոպոլիտիկ) պայքարում։
Կկարողանա՞ն եվրոպական էլիտաները սա գիտակցել և գործիք չդառնալ, չավիրել սեփական երկրների ու ժողովուրդների ապագան։ Ես չեմ հավատում։ Ավելին՝ հակված եմ մտածել, որ նրանք շարունակելու են և էլ ավելի են թեժացնելու հեգեմոնիայի համար մղվող պայքարը։
Բայց այս հանդիպմանը տեղի ունեցավ ևս մի կարևոր իրադարձություն։ Փաստացի, Թրամփը Ռուսաստանին մոլորեցնելու, խաբելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալու իր ծրագրի շրջանակներում հիմա էլ փորձում է հասնել նրան, որ, այո՛, Ամերիկան ուղիղ չի կռվի Ռուսաստանի հետ, այլ Եվրոպան կկռվի, բայց պետք է փորձել համոզել Պուտինին, որ միջուկային զենք պետք չէ օգտագործել, այլ առանց միջուկային զենքի պետք է տեղի ունենա Ռուսաստանի և Եվրոպայի միջև պատերազմը։
Հասկանալի է, որ այս հնարքը ևս չի աշխատի, և Ռուսաստանը երբեք նման պայմանավորվածության չի գնա։ Բայց այնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ աշխարհաքաղաքական պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում։
Հետևաբար, սա պետք է հասկանալ, որպեսզի կարողանանք նաև Հայաստանի ներսում, Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները դիտարկել բացառապես աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։

Մհեր ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ